29-ամյա Մարկ Թիպլը (Mark Tipple) կարծում է, որ ավստրալացիներն օվկիանոսի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեն:
«Օվկիանոսը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք»,- ասում է Մարկը: Նրա կյանքը, ընտանիքը կապված են օվկիանոսի հետ: Նրա ավագ եղբայր Լյուկը ջրային կենսաբան, շնաձկների մասնագետ է, իսկ հայրը սերֆինգի առաջատար մասնագետ է:
Իր նախագծում հեղինակը փորձում է ցուցադրել մարդկային փխրունությունը ջրային տարերքի դեմ: Նա լուսանկարել է մարզիկներին ոչ այն ժամանակ, երբ նրանք ալիքի վրա են, այլ այն ժամանակ, երբ հաղթահարում են ջրային տարերքը, և արդեն ժպտալու ժամանակ չէ: Իր նախագիծը նա անվանել է The Underwater Project:
«Ես կենտրոնանում եմ այն զգացմունքների ուղղությամբ, որոնք տեսնում եմ՝ որպես լուսանկարիչ: Ես փորձում եմ պատկերել դեմքի իրական արտաահայտություններ: Երբեք ծանոթ չեմ լինում նրանց հետ, ում լուսանկարում եմ: Ես ուղղակի կենդանի էմոցիաներ եմ տեսնում բնության տարերքի դեմ պայքարում: Ալիքը շատ գեղեցիկ է լինում, սակայն վայրկյանների ընթացքում այն կարող է մահ բերող վտանգի վերածվել»,- ասում է նա:










































