Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Երեխաներն ու շները մի ջրավազանում․ Երևանի ջրավազանները չեն վերահսկվում

Ամռան տապին հաճախ ենք հանդիպում բացօթա դեկորատիվ ջրավազաններում լողացող երեխաների, ծարավը հագեցնող շների: Ջրավազանների ջուրը օրեր շարունակ չի փոխվում, անգամ եթե դրանց մեջ տեսանելի են տարատեսակ իրեր, աղբ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Սիլվա Սևոյանն ասաց, որ ամեն ջրում չէ, որ պետք է լողալ. «Բացօթյա ջրավազանները դեկորատիվ բնույթ են կրում և քաղաքում որոշակի միկրոկլիմա ստեղծում, ջրավազաններում ջուրը չի ախտահանվում, ինչն էլ նպաստում է տարբեր հիվանդություններ հարուցող մանրէների արագ բազմացմանը: Ջրավազանում լողալով՝ կարող են ձեռք բերել ոչ միայն մաշկային-սնկային, այլև աղեստամոքսային հիվանդություններ»,- մանրամասնեց նա՝ հորդորելով, որ ծնողները թույլ չտան իրենց երեխաներին արհեստական ջրավազաններում լողալ:

Սիլվա Սևոյանը նաև կոչ արեց ոստիկանությանը` խստացնել հսկողությունը և արգելել մարդկանց լողալ դրա համար չնախատեսված վայրերում. «Պետք է նաև այդ ջրավազանների մոտ լինեն ցուցանակներ, որտեղ գրված կլինեն, որ լողալն արգելվում է»,- նշեց նա:

Մեր հարցին, թե ստուգումներ տվյալ ջրավազաններում իրականացվում են, Սիլվա Սևոյանը պատասխանեց, որ ոչ, փոխարենը նշեց, որ տեսչական ստուգումներ են անցկացվում սպորտային, առողջապահական լողավազաններում՝ բաց և փակ, նա շեշետեց, որ չի բացառվում նաև, որ այս լողավազաններում ևս առողջությանը վնասող ռիսկեր լինեն: Նա ընդգծեց, որ ստուգումներ են իրականացվում 70 մլն դրամ շրջանառությունը գերազանցող լողավազանային ծառայություններ առաջարկող ընկերություններում:

Հարցին, թե այս տարի իրականացվել են տեսչական ստուգումներ, մասնագետը պատասխանեց, որ դրանք ընթացքի մեջ են: Ստուգումներ են իրականացվում նաև Ջրաշխարհում. «Լաբորատոր ստուգումների արդյունքները պարզ կլինեն մյուս շաբաթ»,- շեշտեց նա: Սիլվա Սևոյանը մանրամասնեց, որ խախտում արձանագրելու դեպքում սահմանված է վարչական տույժ ՝ 50 -120 հազար դրամի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում