Թվում է՝ Քիմը ծնվել է նրա համար, որպեսզի մամուլին նորանոր ասեկոսեների առիթ տա։
Այս անգամ խոսքն այն մասին է, թե իբր Քիմ Քարդաշյանը ձևացնում է երկրորդ անգամ իր հղի լինելը: Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Քանյե Ուեսթի կինը դնովի փորիկ է կրում, որպեսզի բոլորը կարծեն, թե նա հղի է:
Հիշեցնենք. տեղեկությունը, որ Քիմն ու Քանյեն երկրորդ երեխայի են սպասում, տարածվել էր այս տարվա հունիսին: Իսկ վերջերս հայտնի էր դարձել, որ զույգը որդի է ունենալու:
Բարեբախտաբար, Քիմը հումորի լավ զգացում ունի, այնպես որ՝ այս ասեկոսեները նրան միայն ուրախացնում են։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
«Ես թաքուն սիրահարված եմ այն ասեկոսեներին, թե ես կեղծել եմ իմ հղիությունը։ Գուցե ես շատ նիհար եմ։ Ամեն դեպքում 5-րդ ամսում (20 շաբաթական) հղիությունն այլևս չես թաքցնի»,- գրել է Քիմը իր Twitter-ում։
Իմիջիայլոց, Քիմը առաջին հայտնին չէ, ում մեղադրել են դնովի փորիկ կրելու մեջ. նման լուրեր ժամանակին պտտվել են նաև Բեյոնսեի անվան շուրջ:









































