Կատալոնական «Բարսելոնա»-ն սկսել է առաջին նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքն ԱՄՆ-ում:
Թիմի կազմում չեն Լիոնել Մեսսին, Նեյմարը, Կլաուդիո Բրավոն, Դանի Ալվեսն ու Խավիեր Մասկերանոն: Թվարկված խաղացողները մասնակցել են Ամերիկայի գավաթի 2015թ. Խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը խմբային փուլի երկրորդ տուրում ստացած կարմիր քարտի արդյունքում որակազրկվել էր, Դանի Ալվեսը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել էր քառորդ եզրափակչին:
Լիոնել Մեսսին ու Խավիեր Մասկերանոն մասնակցել են եզրափակչին, իսկ Բրավոն Չիլիի ազգային թիմի կազմում դարձել է Ամերիկայի գավաթակիր:









































