Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ «Պորտու» տեղափոխությունից հետո ևս Իկեր Կասիլյասը կպահպանի իր տեղը ազգային թիմի հիմնական կազմում:
««Պորտու»-ն հիանալի թիմ է և գերազանց մարզիչ ունի: Նախկինում Իկերը դժվար ժամանակներ էր ապրում, բայց հավաքականում մշտական խաղաժամանակ էր ստանում: Ես Կասիլյասի հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել: Նա երբեք չի վնասել թիմին»,- A Bola-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հիշեցնենք` ավելի վաղ խոսելով Կասիլյասի` «Պորտու» տեղափոխության մասին Դել Բոսկեն հայտարարել է, որ հավաքականում ելույթները կախված են ֆուտբոլիստի որոշումից:








































