Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրաքի արևելքում գտնվող Դիյալահ նահանգի Բանի-Սաադ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Դրա հետևանքով զոհվել է 115 մարդ, ևս մոտ 170 մարդ վիրավորվել է:
ԴԱԻՇ-ի զինյալները քաղաքի շուկայում պայթեցրել են պայթուցիկով լեցուն ավտոմեքենա: Պայթյունի հետևանքով փլուզվել են մի շարք շինություններ: Զոհվածների թվում կան երեխաներ:
Բանի-Սաադը գտնվում է Բաղդադից 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Հունիսին Իրաքում գրանցված բախումների հետևանքով զոհվել է 1466 և վիրավորվել ավելի քան 1600 մարդ:







































