Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Լպրծուն սողուն», «հաստավիզ անասուն». Ո՞վ է դիմել նման էժան քայլի. Ակտիվիստները չեն դիմի ոստիկանություն

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը այսօր «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել էր քաղաքի տարբեր հատվածներում իր դիմանկարով վիրավորանքներ պարունակող լուսանկարը. «Փաստորեն, այնքան եմ նեղացրել ոմանց, որ անձնական հարթություն են իջել ու քաղաքում տարածում են իմ նկարն ու պիտակավորումը։ Օպեռ, Ամերիկայի ագենտ, գռանտակեր, կագեբեյշնիկ, իշխանության մարդ ու և այլն, անվանարկող զրույցներ եղել էին, իսկ սա նորություն է»։

Նարեկ Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեկին չի կասկածում այս պահին. «Չգիտեմ՝ ով կարող է նման բան գրել, սա իշխանությունների՞ կողմից արված կլինի, թե՞ ատիվիստների, թե՞ այլ հատուկ տեղերից՝ չեմ կարող ասել»,- նշեց նա։

^9B9E3EF071A376BDE3B22630BDEDAAA6D57D1487461CC35768^pimgpsh_fullsize_distr

Արդյոք ակտիվիստը կասկածո՞ւմ է շարժման մյուս թևին նման քայլ անելու մեջ, Ն. Այվազյանը պատասխանեց, որ ինքը շատ լավ հարաբերություններ է փորձում պահել բոլորի հետ, սակայն խոստովանեց, որ միշտ չէ, որ դա ստացվում է, որովհետև գործընթացների վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն. «Անձնական առումով լավ հարաբերություններ եմ փորձում պահպանել, և չեմ կարծում, որ իրենց միջից կլինեն մարդիկ, որ նման բան կկազմակերպեն»,- հավելեց Նարեկ Այվազյանը։

Նա նշեց, որ իր նկարները քաղաքում ինքն անձամբ չի տեսել, իր ընկերներից մեկն է նկարել ուղարկել իրեն։

Ի դեպ, Ն. Այվազյանը ոստիկանություն չի դիմի։ «Ոմանք ասում են, որ սա իրենց գովազդ անելու միջոց է, ինչն էլի ինձ համար ծիծաղելի է»,- հավելեց նա։

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը նույնպես իր նկարով այսպիսի պաստառ է արձանագրել։ Նա նշեց, որ փակցնողները այնքան հիմար են եղել, որ չեն նկատել տարածքում առկա տեսախցիկները. «Այնքան հիմար են եղել, որ չեն հաշվարկել այդ ամենը, կամ էլ երևի արագ որոշում են կայացրել և լավ չեն ուսումնասիրել։ Մենք գիտենք թե ինչ մեքենայով և ինչ համարանիշով են եղել, իսկ դա արդեն բավական է»,- ասաց նա։

^C7ECEFABA7A951A899F81A9E677B7A01D1EC8DFD5B40404156^pimgpsh_fullsize_distr

Նա նշեց, որ դեռ չի պարզել՝ ում մեքենան է։ «Ես ոստիկանություն չեմ դիմելու, որովհետև նախևառաջ չունեմ իրավական համակարգի հանդեպ վստահություն, երկրորդ՝ շատ հնարավոր է, որ սրանց կողմից է սարքված, դիմեմ, որ իրենք իրենց հանդեպ գործողություննե՞ր իրականացնեն»,- ասաց Ա. Մկրտչյանը։

Նա նշեց, որ չի կարծում Հիմնադիր խորհրդարանը նման բան արած լինի, քանի որ ինքնասպանություն կլինի նման էժան քայլի դիմելը։

Արդյոք Դավիթ Սանասարյանն ու Արմեն Մկրտչյանը պայքարի տարբեր ուղղություննե՞ր են ընտրել։ Ա. Մկրտչյանի խոսքով՝ Դավիթ Սանասարյանն իրեն հոգեհարազատ մարդ է. «Այնպես չէ, որ մենք իրար հետ նույն կառույցում ենք կամ նույն շարժման մեջ ենք եղել, որ շարունակենք կամ ոչ։ Ես իմ կապերը խզել եմ նախաձեռնող խմբերի հետ, ինքը նոր նախաձեռնող խումբ է ձևավորել, ես էլ իրենց կողքին եղել եմ, ինչով կարողացել աջակցել եմ, բայց իրենց նոր շարժման մասին անգամ պատկերացումներ էլ չունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ Դավիթն ազնիվ մարդ է, և չի կարծում, որ սխալ գաղափարների հետևից փորձի գնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում