Նրա հետ գալիս են ձմեռվանից հետո երկար սպասված առաջին վիտամինները: Իսկ ինչով է հատկապես օգտակար դդմիկը:
Դդմիկներն իրենց ցածր կալորիականությամբ և օգտակար հատկություններով կարևոր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա: Դդմիկի 95%-ը իսկապես բաղկացած է ջրից: Բացի ջրից, այն պարունակում է շաքար, կարևոր օրգանական թթուներ, բջջանյութ, հանքային աղեր, վիտամիններ և կարոտին: Դդմիկը լայնորեն օգտագործվում է դիետոլոգիայի մեջ, և բուժիչ սննդակարգում: Գիրությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում այս սննդամթերքը շատ օգտագործել: Դդմիկը կարելի է ուտել թարմ, եփած և շոգեխաշած վիճակում:
Դդմիկը օրգանիզմից դուրս է բերում լեղին, ծանր մետաղական աղերը, խոլեստերինը և ջուրը: Այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով և գաստրիտով տառապողներին:
Դդմիկը չափազանց օգտակար է տարիքով մեծ մարդկանց համար, լավացնում է նրանց ինքնազգացողությունը, պայքարում աթերոսկլերոզի դեմ:








































