Ռեժիսոր Սեմ Մենդեսի նկարահանած Ջեյմս Բոնդի մասին նոր «007. Սպեկտոր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում, հայտնում է ria.ru-ն:
Դա 007 գործակալի մասին հաշվով 24-րդ ֆիլմն է, որի պրեմիերան կկայանա Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բոլոր կինոթատրոններոմ: Իսկ դրանից հետո կհայտնվի մեծ էկրաններին ամբողջ աշխարհով մեկ:
Գլխավոր դերը կատարում է Դենիել Քրեյգը, ով սուպեր գործակալ է խաղացել 2006 թվականին:







































