Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Սերժ Սարգսյանն ընդունել է Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նոհ Յունգ-մինի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախագահը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-կորեական բարեկամական հարաբերություններին՝ նկատի առնելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում: Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներից բացի, կարևորել է նաև կորեացի խորհրդարանականների այցելությունները Հայաստանի պատմամշակութային օջախներ, որի շնորհիվ պատգամավորներն ավելի լավ պատկերացում կկազմեն հազարամյակների պատմություն և հոգևոր, մշակութային ժառանգություն ունեցող հայ ժողովրդի մասին: Նշելով, թե տեղյակ է պարոն Նոհ Յունգ-մինի գլխավորած պատվիրակության այցի մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Նոհ Յունգ-մինի առանձնակի վերաբերմունքի համար՝ նկատի առնելով նրա հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը, որի առաջին գլխում ներկայացված է Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության մասին:

«Ձեզ նման մարդկանց ջանքերի շնորհիվ է, որ մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները բարձրաձայնվում են ի լուր աշխարհի՝ նպատակ ունենալով ճանաչման ու դատապարտման շնորհիվ կանխել դրանց հետագա կրկնությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության Ազգային Ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի անցկացումը, որը, ըստ նրա, կրկին վկայում է այս հարցի նկատմամբ Կորեայի և նրա ժողովրդի հատուկ վերաբերմունքի մասին:

Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով՝ մեծ ցավ են ապրել Հայոց ցեղասպանության թանգարանում իրենց տեսածից ու լսածից և ընդգծել է, որ շատ կարևոր է չմոռանալ տեղի ունեցածը. «Հիշել ցեղասպանությունը՝ առաջին հերթին նշանակում է կանխել ապագա դժբախտությունները»,-ասել է Նոհ Յունգ-մինը:

ՀՀ Նախագահը և ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամության խմբի անդամները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու հնարավորությունները, կարևորելով հաճախակի փոխայցերն ու շփումները, ինչը, նրանց համոզմամբ, նոր որակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը և կհամալրի հայ-կորեական օրակարգը նոր, փոխշահավետ ու հեռանկարային ծրագրերով:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է ընդգծվել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը արդյունավետ համագործակցություն են ծավալում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի կառավարությանը՝ Հայաստանին տրամադրվող օգնության և տեխնիկական աջակցության համար:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում