Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի խոսքերը:
Արգենտինացի մասնագետը, մասնավորապես, հայտարարել է, որ մտավախություն ունի, թե Իսպանիայում կարող է ամեն ինչ նախապատրաստված լինի Պրիմերայի հերթական մրցաշրջանում «Ռեալ»-ի հաղթանակի համար: Սիմեոնեն հիմնավորել է իր կարծիքն այն փաստով, որ «արքայական ակումբ»-ը վաղուց արդեն ազգային առաջնության հաղթող չի դարձել:
««Ատլետիկո»-ն նման կազմով վտանգավոր է «Ռեալ»-ի համար»,- Cope-ը մեջբերում է մադրիդյան ակումբի նախագահի խոսքերը:







































