Thursday, 02 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում

Մենք ապրում և աշխատում ենք՝ թուրքին շան տեղ չդնելով. Տավուշի մարզում հարաբերական անդորր է

Տավուշի մարզում սահմանային վիճակը կայունացել է, կրակոցները՝ քչացել: Սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սողոյանն ասաց, որ վերադարձել են բնականոն կյանքին և շուտով կսկսեն հնձել արտերը:

«Այնպես չի, որ վիճակը լարված է, սա մեր բնականոն կյանքն է, մենք ոչ մի տեղ չենք փախչում կրակոցներից: Կսպասենք, կհանդարտվի, հարմար պահին նորից կսկսենք մեր աշխատանքները»,- ասաց Սողոյանը՝ հավելելով, որ նախօրեին հակառակորդի կրակոցների պատճառով վնասված գազատարը արագ վերականգնվել է, և գյուղն ապահովվել է գազամատակարարմամբ:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Ադինյանը ևս հաստատեց, որ առայժմ իրավիճակը հանգիստ է: Իսկ Այգեպարում գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված վտանգ չկա, քանի որ գարնանը, իրավիճակով պայմանավորված, գյուղատնտեսական աշխատանքներ, ըստ էության, չեն կատարվել, արտերը չեն ցանվել, դրա համար էլ հիմա դաշտերում աշխատանք չկա: «Ով է գարնանը բան ցանել, որ աշնանն էլ հավաքի: Գարնանը, ինչպես հայտնի է, վիճակը շատ լարված էր, ոչ ոք դաշտ չգնաց, դրա համար էլ արդեն աշնանը գնալու անհրաժեշտություն չկա»,- ասաց Ադինյանը:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ կրակոցները շարունակվել են մինչև երեկ երեկոյան, լուրջ վնասներ չեն եղել, տուժողներ՝ նույնպես: «25 տարի է՝ նույն կյանքով ենք ապրում, արտառոց բան չկա, մինչև երեկվա դրությամբ կրակոցներ են եղել, բայց հիմա չեն կրակում»,- ասաց Ավալյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներին, ապա Ավալյանն ասաց, որ արտհունձը 3-4 օր է՝ սկսել են, բայց այս օրերին դադարեցրել են, քանի որ ուժեղ անձրևներ են: «Ուրիշ պատճառով մենք աշխատանքները չենք դադարեցնում: Մենք հո երևանցի չե՞նք, որ վախենք: Մենք ապրում և աշխատում ենք՝ թուրքին շան տեղ չդնելով: Կրակում են՝ պատսպարվում ենք, կրակոցները դադարում են՝ դուրս ենք գալիս աշխատանքի»,- նկատեց Ավալյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ որոշ գյուղերում, որտեղ իսկապես հունձի հետ կապված խնդիրներ կլինեն, և գյուղացին չի կարողանա հունձքի մեքենան արտեր մտցնել, գյուղապետերը կդիմեն մարզպետարան՝ անհրաժեշտ փոխհատուցում ստանալու:

Տավուշի մարզպետը, սակայն, մեր զանգերին չպատասխանեց, որից, մասնավորապես, ցանկանում էինք պարզել, թե փոխհատուցումը ինչ տեսքով է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում