Monday, 22 06 2026
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար

«Որտեղ է թաղված շան գլուխը». Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսոն պահանջում է դատարան բերել գործով մեղադրյալ Տիգրանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:

Ներկայացել էին երեք վկաներ՝ Մովսես Ներսիսյանին մանկուց ճանաչած երկու հարևանները՝ Աճառյան փողոցից, և Մովսեսի օրինական կինը:

Երեք վկաներն էլ այս գործով ոչ մի կարևոր բան չգիտեին:

Մովսեսի կինը հայտնեց, որ մոտ 13 տարի Մովսեսի հետ փաստացի չի ապրել, նրա գործերից ոչ մի տեղեկություն չունի: Նրանք երկու որդի ունեն: Կինը վերջին անգամ զանգահարել է Մովսեսին, որ պայմանավորվեն զագս գնալու և վերջապես օրինական ամուսնալուծության դիմում գրելու համար, բայց Մովսեսի հեռախոսը չի պատասխանել:

Դատակոչված վկաների մի մասը հենց Մովսեսի հեռախոսահամարի վերծանումների պարզաբանման առումով է հարցաքննվել, բայց թե կոնկրետ ինչո՞ւ էին դատակոչվել ներկա նիստին հարցաքննված երեք վկաները, դժվար է ասել:

Այս կարգի վկաներին ամբաստանյալ Իսահակ Սարգսյանի շահերի պաշտպանն անվանեց «ավելորդ վկաներ, խլապուշկի ձեն լսողներ»:

Պաշտպանը հայտարարեց, թե նման վկաներին ոչ մի հարց չի տալու. «Դատակոչված վկաների 80%-ը ավելորդ մարդիկ են: Նրանք գործի համար կարևոր ոչ մի ինֆորմացիա չեն տալիս կամ ինֆորմացիա են տալիս, որ ոչ մեկին պետք չէ… Մեկ ա՝ սենց պիտի գան ու գնան, ոչ մեկ ոչ մի կարևոր բան չի ասելու…»:

Պաշտպանը պահանջեց, որ այս գործով երկրորդ մեղադրյալ Տիգրան Ասատրյանը անպայման ներկայացվի դատարան:

Ամբաստանյալ Իսահակ Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրանը մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսահակի մասից: Նրա խափանման միջոցը կալանավորումը չէ, Տիգրանն ազատության մեջ է:

Նա այս գործի շրջանակներում մեկ անգամ ներկայացել է դատարան, հարցաքննվել է: Պնդել է իր նախաքննական ցուցմունքները: Որպես մեղադրյալ՝ օգտվել է իր իրավունքից ու հրաժարվել է պատասխանել հարցերին, ապա շատ արագ հեռացել է, ինչպես ամբաստանյալ Իսահակն ասաց՝ փախել է դատարանից ու այլևս չի ներկայացել:

Իսահակ Սարգսյանի շահերի պաշտպանը հայտարարեց, որ մինչև Տիգրան Ասատրյանը չներկայանա դատարան, ինքը ոչ մի վկայի հարց չի տալու. «Եթե Ասատրյանը փախչում է, թող կալանավորեն, եթե մեղադրյալ է, թող բերեն, մեղադրյալն ո՞վ է, որ դատարան չի գալիս…»:

Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկեց պաշտպանական կողմի դիրքորոշման դեմ: «Եթե պաշտպանական կողմը ուզում է լրացուցիչ հարցաքննել արդեն դատարանում հարցաքննված Տիգրան Ասատրյանին, թող միջնորդություն ներկայացնի»: Միաժամանակ մեղադրողը ևս հայտնեց, թե միանում է պաշտպանական կողմի պահանջին՝ Տիգրան Ասատրյանին դատարան ներկայացնելու առումով:

Դատարանը բերման որոշում էր կայացրել Ասատրյանին դատարան ներկայացնելու պահանջով, բայց դատարանի որոշումը չէր կատարվել:

Դատական նիստի ավարտին Տիգրան Ասատրյանի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Իսահակ Սարգսյանը. «Ես շատ ուշադիր եմ կարդացել Տիգրանի ցուցմունքները ու եկել եմ եզրակացության, որ ինքը պարտադիր պիտի գա ու իմ հարցերին պատասխանի: Նա գեղեցիկ բառեր է գրել՝ իբր նման ցուցմունքներ տալու պատճառն այն է, թե մտածել է՝ ինչ պատասխան պիտի տա Թևոսին կամ իրավապահներին: Բայց նա ինչո՞ւ է վախենում նայել ի՛մ աչքերին ու պատասխանել ի՛մ հարցերին: Ես նրան մի շարք հարցադրումներ ունեմ: Մենք տասը տարվա մոտիկ ընկերներ ենք եղել: Նրա ներկայությունը ես պահանջում եմ, միակ վկան, որ իմ գործում կա, Տիգրանն է: Մյուսները էսպես գալու-գնալու են… Տիգրանը չորս ամսվա մեջ մի անգամ է դատարան եկել ու փախել է, դատարանի շենքում անգամ նրան չկարողացան կանգնեցնել… Բայց եթե ճիշտ տղա է՝ թող գա, ու պարզ կդառնա՝ ով ա ընտանիքի սրբություն գնահատողը… Ես հասկացա, որ Տիգրանի հովանավորը ԱԱԾ-ն ա… Մարդը ծանր մեղադրանքով կարա դրսում, իր ընտանիքի կողքին լինի, իսկ ես կալանքի տակ եմ… Թող Տիգրանի հոդվածը հանեն, ու նա վկայի կարգավիճակով գա հարցաքննության, որ իմանանք՝ շան գլուխը որտե՞ղ է թաղված: Թող գա, դժվար ա՞ իրան բերելը: Թող նա գա, ու Թևոսն էլ իմանա՝ ով ա իրականում Տիգրանը…»:

Դատական հաջորդ նիստը հուլիսի 28-ին է: Եվ դատավարության կողմերը մեկ մարդու ներկայությանն են սպասելու՝ Տիգրան Ասատրյանի…

 

Լուսանկարը` Yerkir.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում