ԵՄ-ն մտադիր է ավիաուղևորների անվանական հաշվառում մտցնել։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը:
«ԵՄ-ի ծրագիրը հավանության է արժանացել քաղաքացիական ազատության հարցերով կոմիտեի կողմից։ Այն ենթադրում է ԵՄ կամ ԵՄ-ից թռչող ուղևորների գրանցումների և տվյալների ցուցակ, որը կարող են օպտագործել անդամ պետությունները և Եվրոպոլը՝ ահաբեկչության և միջազգային հանցավորության դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ պետք է երաշխավորվի ուղևորների տվյալների պահման, վերլուծման, կիրառման և փոխանցման անվտանգությունը:







































