Տեղի է ունեցել Կոլումբիայի հավաքականի պաշտպան Ջեիսոն Մուրիլյոյի շնորհանդեսը Միլանի «Ինտեր»-ում:
«Լինել «Ինտեր»-ի մի մասնիկը՝ պարզապես ֆանտաստիկ է: Ես տեղափոխվել եմ մի ակումբ, որն ունի հարուստ պատմություն և մեծ ավանդույթներ»,- ասել է Մուրիլյոն:
23-ամյա կոլումբացին «Ինտեր»-ի հետ պայմանագիր էր կնքել հուլիսի սկզբին:







































