Կանադացի գիտնականները ստեղծել և արտոնագրել են սարք, որն ընդունակ է վարորդի մոտ որոշելու թմրանյութի օգտագործման մակարդակը, հայտնում է Reuters-ը:
Այն աշխատում է ալկոթեստերի սկզբունքով` հետազոտում է վարորդի արտաշնչած օդը:
Սակայն սարքը ունի մի շարք թերություններ. այն կարող է որոշել թոքերում մարիխուանայի միայն առկայությունը կամ բացակայությունը: Իսկ դրա կոնկրետ չափի որոշման համար պետք է կատարվի վարորդի կենսաբանական հեղուկների հետազոտություն:
Փորձագետների կարծիքով՝ այդ սարքը չի աշխատի այն դեպքում, երբ վարորդը այլ ճանապարհով է ընդունել թմրանյութը, օրինակ՝ ուտելիքի հետ:
Դեռևս անհայտ է, թե երբ սարքը կհայտնվի ճանապարհային ոստիկանության մոտ:







































