ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ զորավարժությունների շրջանակում ադրբեջանական օդանավերի՝ ԼՂ սահմանի երկայնքով հայտնվելը հետևանք է Ադրբեջանի ռազմական նկրտումների: «Փաստորեն, ԼՂ հակամարտության շրջանակներում Ալիևը հերթական անգամ փորձում է պայմանավորվածություններ խախտել: Թեև սահմանի խախտման կոնկրետ դեպք չի եղել, սակայն սա ուժ ցույց տալու հերթական դրսևորում է: Ինչպես ամեն մի հանդիպումից առաջ կամ հետո դիպուկահարների միջոցով էին խախտում պայմանավորվածությունները, այնպես էլ հիմա այս ձևով են նույնն անում: Իրենք ցույց են տալիս, որ մնում են հակամարտությունը ուժի միջոցով լուծելու մտքին, սակայն դա նրանց չի հաջողվի»,- ասաց պարոն Ավետիսյանը:
Իսկ թե ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ-ն այդ դրսևորումներին չի արձագանքում՝ Ավետիսյանը ասաց, թե կոնկրետ միջադեպ չի եղել, որ արձագանքեն դրան, ուղղակի սահմանից 10 կմ հեռու նրանք զորավարժություններ են իրականացրել, բայց հայկական կողմի համար դա պայմանավորվածությունների խախտում է: