Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի զենիթայինները երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում կործանել են անօդաչու հետախուզական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում է էլեկտրոնային «Ալ-Վաթան» թերթը։
Անօդաչու թռչող սարքը նկատվել և խոցվել է Այն էլ Խամրա գյուղի երկնքում։ Այն գտնվում է Շեյխ Խատաբի բարձունքների շրջանում, ուր սիրիացի զինծառայողները հետ են մղում «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինյալների հարձակումները։ Ծայրահեղական խմբավորումների կոալիցիան գլխավորում է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը, որը համարվում է «Ալ-Քաիդայի» տարածաշրջանային մասնաճյուղ։







































