Գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մեկնաբանել է տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու համար։ Մեծ պատիվ է ինձ համար և նոր քայլ իմ կյանքում։
Նպատակս պարզ է․ ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Յունայթեդ»-ի համար դա սովորական գործ է։ Ինձ համար նույնպես»,- հայտարարել է Շվայնշտայգերը։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 3 տարվա պայմանագիր է ստորագրել իր նոր ակումբի հետ։ Տարեկան աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո։









































