Ղրղըզստանի իշխանությունները հայտարարել են երկրում անոմալ շոգերի պատճառով հինգշաբթի երկու ժամով աշխատանքային օրը կրճատելու մասին։
«Համաձայն ԱԻՆ կանխատեսման՝ այսօր սպասվում է +44°C, Ղրղըզստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի և երիտասարդության հարցերով նախարարությունը առաջարկել է կրճատել աշխատանքային օրը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է հանրապետության վարչապետ Թեմիր Սարիևի կողմից»,- ասվում է վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունում՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի իշխանությունները նույնպես որոշում են ընդունել հուլիսի 16-ը հայտարարել ոչ աշխատանքային օր՝ 50 աստիճան շոգի պատճառով։








































