Թուրինի «Յուվենտուս»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն մոտ են կիսապաշտպան Արտուրո Վիդալի` մյունխենյան ակումբ տեղափոխության շուրջ համաձայնության հասնելու հարցում:
Sky Sport Italia-ի տեղեկությունների համաձայն` գերմանական գրանդը չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո կվճարի:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Վիդալը մյունխենցիների հետ արդեն համաձայնեցրել է 4-ամյա պայմանագրի պայմանները, որի համաձայն տարեկան 6.5 մլն եվրո կվաստակի «Բավարիա»-ում:







































