Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը «Պորտու» տեղափոխության մեծ ցանկություն ուներ: Այդ մասին հայտարարել է պորտուգալական գրանդի գլխավոր մարզիչ Լոպետեգին:
«Կասիլյասի տեղափոխությունը կայացավ, քանի որ նա այդպես էր ցանկանում: Դա նաև մեր ցանկությունն էր: Իկերը «Պորտու» տեղափոխության մեծ ցանկություն ուներ: Մեր ակումբը մեծ ջանքեր գործադրեց` նրա տրանսֆերն իրականացնելու համար:
Կասիլյասը չեմպիոն է և տրամաբանական է, որ մենք ուրախ ենք ողջունել նրան մեր թիմում: Իկերը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ»,- AS-ը մեջբերում է Լոպետեգեիի խոսքերը:






































