Գիտնականների մի խումբ հաստատել է, որ քնի պակասը ազդում է շրջակա մարդկանց դեմքերը ճիշտ հիշելու և ընկալելու վրա: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են The Journal of Neuroscience ամսագրում:
Փորձերի 18 մասնակիցներին առաջարկել են նայել մարդկանց 70 լուսանկարների և նկարագրել այն զգացողությունները, որոնք առաջանում են լուսանկարները դիտելիս: Առաջին անգամ լուսանկարները ցույց են տվել առավոտյան՝ լիարժեք քնից հետո, այնուհետև 24 ժամ անքուն մնալուց հետո:
Արդյունքում պարզվել է, որ երկար անքուն մնալուց հետո փորձարկվողները նկարներում պատկերված մարդկանց նկարագրել են որպես ագրեսիվ, նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս բավականին բարեհամբույր տեսք են ունեցել:








































