Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է դիմել «Բարսելոնա»-ին` Պեդրոյի տրանսֆերի ձեռքբերման պաշտոնական առաջարկով:
Irish Times-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնցիները պատրաստ են 21.4 մլն ֆունտ վճարել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Կապտանռնագույններ»-ի հետ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:
Առաջիկա օրերին Պեդրոն թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ կքննարկի իր ապագայի հարցը:








































