Հայտնի հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոն բնապահպանական կազմակերպություններին ուղղել է 15 մլն դոլար։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Կազմակերպությունների թվում են նաև նրանք, որոնք զբաղվում են Աֆրիկայում վայրի բնության և Ամազոնի արևադարձային անտառների պաշտպանությամբ։ Հիմնադրամների շարքում են Amazon Watch-ը, Save The Elephants-ը, Tree People-ը և World Wildlife Fund-ը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մեր մոլորակի բնության ավերումը տեղի է ունենում այնպիսի տեմպերով, որ այն արդեն անհնար է անտեսել,- ասել է դերասանը հատուկ հայտարարության մեջ։- Մենք պատասխանատու ենք ապագայի ստեղծման համար, որում Երկրի բնակչությունը չի ոչնչացնի բնակության միջավայրը»։
1998 թվականին դերասանը ստեղծել է սեփական հիմնադրամը՝ Leonardo DiCaprio Foundation-ը, որի նպատակն է Երկրի բնապահպանական միջավայրի պահպանումը։ Այսօր կազմակերպությունը գործում է աշխարհի 40 երկրներում։
Անցած տարվա սեպտեմբերին Դի Կապրիոն դարձել է կլիմայի փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի դեսպան։








































