Դերասանուհի Քեյթ Հադսոնը առանց երկմտելու համաձայնել է մասնակցել Բեար Գրիլսի շոուին՝ ճանապարհորդի և փորձագետի գոյատևման ոլորտում: Այս մասին տեղեկացնում է spletnik. ru-ն:
«Դա նողկալի է»,- հայտարարել է Քեյթը, երբ Բեարը նրան առաջարկել է մրջյունից հետո կենդանի խխունջ համտեսել: Այնուամենայնիվ, նա կարողացել է հաղթահարել իրեն և համտեսել է «խորտիկը»:
«Աստղային գոյատևում» նախագծի առաջին սեզոնը, որին մասնակցել էին Զաք Էֆրոնը, Չենինգ Տատումը, Բեն Սթիլերը և այլք, այնքան մեծ ժողովրդականություն վայելեց, որ պրոդյուսերները որոշեցին նկարահանել ծրագրի երկրորդ սեզոնը, որի առաջին հերոսուհիներից մեկը դարձավ հենց Հադսոնը:
Դերասանուհին բրիտանացի հայտնի արկածներ որոնողի ընկերակցությամբ ուղևորվել է Ալպեր, որտեղ նա վայրի, անհասանելի, միաժամանակ՝ գեղատեսիլ վայրերում ստիպված հայտնվել է գոյատևման համար դժվարին, անկանխատեսելի իրավիճակներում:
Նկարահանումների ժամանակ դերասանուհին իր «ուսուցչին» պատմել է նաև Քուրտ Ռասելի հետ իր հարաբերությունների մասին, ում նա համարում է իր հարազատ կենսաբանական հայրը, ինչպես նաև իր կարիերայի և անձնական կյանքի մասին:
Հադսոնի և Գրիլսի ճանապարհորդությունը տևել է 48 ժամ, իսկ հեռուստածրագիրը կրճատվել է 60 րոպեի՝ ներառելով ամենավառ պահերը: Նոր սեզոնի թրեյլերը արդեն համացանցում է:














































