ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Մեծ Բրիտանիայի որոշումը՝ ՆԱՏՕ-ին վճարելու իր ՀՆԱ-ի 2%-ի չափով, հայտնել է Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի գրասենյակը: Այդ մասին հայտնում է vz.ru-ն:
«ԱՄՆ-ի նախագահը ողջունել է վարչապետի պատրաստակամությունը մինչև տասնամյակի վերջը ամեն տարի վճարելու ՆԱՏՕ-ին երկրի ՀՆԱ-ի 2%-ը: Նա ասել է, որ դա ԱՄՆ-ի գլխավոր գործընկերոջ կողմից կարևոր ազդանշան է համաշխարհային ասպարեզում»:
Ուելսի գագաթնաժողովում որոշում է ընդունվել ավելացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերի մասնաբաժինը, սակայն միայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան են հետևում այդ ընթացքին:




































