Tuesday, 30 06 2026
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

Սևանում կինը նկարահանել ու տարածել է իր ու երիտասարդ սիրեկանի սեռական հարաբերությունը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մկրտիչ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:

28-ամյա Մկրտիչը մինչև 14 տարեկան 3 երեխաների հայր է: Ընդ որում՝ 2 երեխաները՝ 11 և 10 տարեկան, նրա օրինական կնոջից են, իսկ կրտսեր երեխան՝ 2 տարեկան 6 ամսական, նրա հետ արտաամուսնական կապի մեջ գտնված 40-ամյա կնոջից է, ով տվյալ գործով հանդես է գալիս որպես տուժող:

Չնայած ընդհանուր երեխայի առկայությանը, ում հայրությունը Մկրտիչը ճանաչել է դատարանի որոշմամբ՝ ինչպես ներկայացրեց տուժող Նելլի Ն.-ն (անունը փոխված է), Մկրտիչը մեղադրվել է մի քանի դրվագներով Նելլիին ծեծելու, դանակով սպանության սպառնալիքներ տալու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսին Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի հարակից ճանապարհահատվածում կենցաղային հարցերի շուրջ Մկրտիչը վիճաբանել է նախկին սիրուհու՝ Նելլիի հետ, երկու և ավելի անգամ ձեռքերով հարվածել է Նելլիի մարմնի տարբեր մասերին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է նրա ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, 2014 թվականի նոյեմբերի 10-ի կեսգիշերին դեպի Սևան քաղաք տանող ճանապարհահատվածին հարակից դաշտում իր կողմից վարած «ՎԱԶ-2108» մեքենայում Մկրտիչը դարձյալ վիճաբանել է սիրուհու՝ Նելլիի հետ, բռունցքով , ապա ռետինե խողովակով հարվածել է նրա գլխին ու թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, նույն  վիճաբանության ժամանակ Մկրտիչը մեքենայի պահախցիկից հանել է դանակ, պահել է Նելլիի պարանոցին ու տվել է սպանության սպառնալիքներ:

Այս հանցադրվագների համար Մկրտիչ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել տուժողին ծեծելու, սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ 2 դրվագ, ու 137 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Մկրտիչն իրեն մեղավոր է ճանաչել բոլոր դրվագների համար ու միջնորդել է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Ընդհանուր իրավասության դատարանը բոլոր դրվագներով մեղավոր է ճանաչել Մկրտիչ Դ.-ին և վերջին հաշվով դատապարտել է 120 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժող կինը՝ Նելլին, ով նշել էր, թե ընդհանուր իրավասության դատարանը ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել Մկրտիչի նկատմամբ: Տուժողը պահանջել է Մկրտիչ Դ.-ին՝ իր կրտսեր երեխայի հորը, պատժել «օրենքի ամբողջ խստությամբ»:

Վերաքննիչ դատարանում տուժող Նելլին նախ բացարկ հայտնեց մեղադրող դատախազին՝ պատճառաբանելով, թե դատախազը ակնհայտ կերպով պաշտպանել է ամբաստանյալ Մկրտիչին, նա ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառում որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ նշել է, թե Մկրտիչի խնամքին երեք անչափահաս երեխաներ կան, մինչդեռ Մկրտիչը իրենց ընդհանուր երեխայի համար բոլորովին հոգ չի տանում, նրան հայրություն չի անում:

Ըստ տուժողի՝ մեղադրողը ճառում նշել է, թե Մկրտիչին ազատազրկել պետք չէ:

Սակայն տուժողը երևի չգիտեր, որ Գեղարքունիքի մարզի դատարանում ևս դատական նիստերը ձայնագրառվում են, մեղադրողի ճառը ձայնագրառված է, ու նա Մկրտիչ Դ.-ի համար միջնորդել է ազատազրկման ձևով պատիժ, սակայն դատարանը Մկրտիչին դատապարտել է տուգանքի:

Այս հանգամանքը մի քանի անգամ բացատրվեց տուժող կնոջը, բայց նա պնդեց մեղադրողին հայտնած բացարկը՝ նշելով, թե ինքը համոզված է, որ դատախազը պաշտպանում է Մկրտիչին:

Տուժողի հայտնած բացարկի քննարկումը դատարանը չավարտեց, քանի որ նիստին չէր ներկայացել Մկրտիչ Դ.-ի շահերի պաշտպանը: Նա դիմումով խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի, քանի որ այլ նիստով ծանրաբեռնված է:

Տուժողի կողմից մեղադրողին հայտնված բացարկը կքննարկվի նաև հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 27-ին, բայց հնարավոր է, որ դատախազ Պ. Պետրոսյանի՝ արձակուրդում լինելու պատճառով մեկ ուրիշ դատախազ ներկայանա վերաքննիչ դատարան, դրանով կփակվի, միգուցե, նաև մեղադրող Պետրոսյանին հայտնված բացարկի հարցը:

Տուժող Նելլին մեր զրույցի ժամանակ հայտնեց, որ Մկրտիչ Դ.-ն իր կյանքը «փչացրել է»: Նա համոզել է իրեն, թե բաժանվելու է կնոջից, համոզել է, որ ինքը երեխա ունենա, ասել է, թե տուն են վարձելու, իրար հետ ամուսնանալու են, բայց երբ երեխան ծնվել է, նա երես է թեքել իրենից:

Ըստ տուժող Նելլիի՝ Մկրտիչ Դ.-ն մնում է անպատիժ, նրան հովանավորում են, իսկ ինքը անտեր, մենակ կին է, ոչ մի հարազատ չունի, ապրում է մոր կիսաքանդ տանը՝ չորս անչափահաս երեխաների հետ:

Ընդհանրապես՝ Նելլին հինգ երեխայի մայր է, նրա ավագ որդին ծառայել է բանակում, արդեն ընտանիք ունի, աշխատում, պահում է իր ընտանիքը, իսկ Նելլին միայնակ մեծացնում է չորս երեխաներին:

Ըստ Նելլիի՝ ներկայումս իր վիճակն այնքան վատ է, որ երեխաներին, այդ թվում՝ ամենակրտսերին՝ Մկրտիչից ունեցած երկուսուկես տարեկան երեխային, ստիպված բերել է Երևան՝ երեխաների խնամքի կենտրոն, իսկ ինքն աշխատանք է գտել Սևանի ափին, որ դպրոցական երեխաներին նախապատրաստի նոր ուսումնական տարում դպրոց գնալուն:

Նելլին բողոքում է, որ Մկրտիչը չի հոգում իրենց ընդհանուր երեխայի հոգսը, ինքը դիմել է դատարան, որ նա ալիմենտ վճարի, բայց ինչ-որ թղթեր սխալ էր կազմել, դիմումը վերադարձրել են, իրավաբանի դիմելն էլ շատ թանկ է…

Նելլին ասաց, թե բողոքարկվող դատավճռով Մկրտիչի նկատմամբ տուգանք է նշանակված, բայց նրա հովանավոր բարեկամները այնպես են «դասավորել», որ Մկրտիչը տուգանքը չի վճարում:

Նելլին համառորեն չէր ուզում հասկանալ, որ Մկրտիչ Դ.-ն դատավճռով նշանակված տուգանքը կվճարի այն ժամանակ, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի:

«Նա էն ժամանակ էլ չի վճարի ու կմնա անպատիժ»,- առարկություն չընդունող տոնով ասաց Նելլին:

Նա վկայակոչեց, որ նախկինում Մկրտիչը մարզով մեկ իրեն վարկաբեկել է, ինքն էլ փորձել է նրա «պատասխանը տալ», բայց Մկրտիչը մնացել է անպատիժ, իսկ ինքը դատապարտվել է ու ներկայումս գտնվում է պայմանական դատապարտության մեկամյա փորձաշրջանում:

Այս գործով տուժող Նելլի Ն.-ն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, իրոք, դատապարտվել է 2014 թվականի ապրիլին: Այն ժամանակ արդեն տուժողը եղել է 28-ամյա Մկրտիչ Դ.-ն՝ այս գործով ամբաստանյալը…

Ըստ այդ՝ արդեն ուժի մեջ մտած դատական ակտի՝ 40-ամյա Նելլին 2014 թվականի հունվարի 13-ին իր վարձակալած բնակարանում առանց զուգընկերոջ՝ իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող  Մկրտիչի իմացության, իր կողմից նախապես գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ:

Նելլին տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին տեսանյութ: Դրանից հետո այդ պոռնկագրական նյութը զետեղել է DVD սկավառակների վրա և Մկրտիչին վարկաբեկելու նպատակով 2014 թվականին՝ տարբեր օրերի ընթացքում, գովազդել ու տարածել է տեսանյութը՝ դրա առկայության մասին հայտնելով մի շարք քաղաքացիների, տեսանյութը ցուցադրել է Մկրտիչի ընկերներին, սկավառակների օրինակները տարածել է նաև այլ անձանց շրջանում:

Նելլի Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Նելլին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ու նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Նելլիի խնամքին չորս անչափահաս երեխա կա:

Նելլի Ն.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան…

Նելլին ասաց, թե ներկայումս իր նպատակն այն է, որ Մկրտիչը իրականում պատժվի, ոչ թե տուգանվի ու տուգանքը չմուծի, այլ ազատազրկվի, ինքը միայն դրա համար է բողոք բերել, իսկ եթե վերաքննիչում էլ պաշտպանեն Մկրտիչին, դիմելու է վճռաբեկ դատարան…

«Հիմա պիտի գնամ երեխաներիս տեսնելու, որ հետո գնամ աշխատանքի»,- ասաց Նելլին ու աշխարհից նեղացած հեռացավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում