Միլանի Համաշխարհային ցուցահանդեսում արդեն կարելի է համտեսել կոկորդիլոսի մսով բուրգերներ, հայտնում է euromag.ru-ն:
Էկզոտիկ ուտելիքը վաճառվում է Զիմբաբվեի տաղավարում:
Կոկորդիլոսաբորգերները մեծ մասայականություն են վայելում ցուցահանդեսի մասնակիցների մոտ: Կոկորդիլոսի նուրբ միսը շատերն են ուզում փորձել: Արդեն 1 տոննա միսը վերջանում է, և տաղավարը սպասում է նոր մատակարարումների:
Բուրգերի արժեքը, 12 եվրո է, որի հետ տալիս են նաև էկզոտիկ ըմպելիք` բաոբաբի հիմքի վրա վարդագույն նեկտար: Իտալիայում, աֆրիկացի դեսպանի խոսքերով, շուտով վաճառքի կհանվեն նոր ճաշատեսակներ` կոկորդիլոսի ֆիլե և կոկորդիլոսապիցա:
Կոկորդիլոսաբուրգերը դարձել է առաջին խորտիկը, ինչը թույլատրվել է վաճառել Համաշխարհային ցուցահանդեսում: Ավելի վաղ Թաիլանդի տաղավարում արգելվել էին մորեխներից, մրջյուններից և որդերից պատրաստված խորտիկները:









































