Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Սթափվեք. Վովա Գասպարյանի, Հունան Պողոսյանի և Լյովա Երանոսյանի նկարներով պաստառներ՝ «Ոչ թալանին» երթին

Մոսկվա կինոթատրոնի մոտից մեկնարկեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որով նախաձեռնության անդամները պահանջելու են պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ

Այս պահին երթի մասնակցիներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան հունիս 23-ին բռնություն գործադրած ոստիկանների լուսանկարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Հունան Պողոսյանի և Լևոն Երանոսյանի լուսանկարներով պաստառներ, որոնց վրա գրված են՝ «սթափվեք», «պատժել», «ամաչեք ծնողների զավակներ» և այլ գրություններ:

Հավաքի երթուղին է Մոսկվա կինոթատրոն-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազություն

Նշենք, որ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն, քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Նշվում է, որ տույժի ենթարկված ոստիկանները կարգապահական խախտումներ են թույլ տվել, օրինակ, զսպված չեն եղել ու վայելուչ և քաղաքակիրթ չեն դրսևորել իրենց։ Ոստիկանության ծառայողներից մեկի պաշտոնը մեկ աստիճանով իջեցվել է, մեկ ծառայող նկատողություն է ստացել, յոթն էլ՝ խիստ նկատողություն:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը գտնում է, որ ոստիկանությունը փորձում է հերթական անգամ իմիտացիոն քայլերով մեղմել ժողովրդի զայրույթը կարգազանց ոստիկանների նկատմամբ և փակել առաջ քաշված պահանջի կատարումը: «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է`

• պատժել անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին և քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր ներկայանում էին որպես ոստիկան` ցուցաբերելով լկտի պահվածք և կատարելով անօրինական գործողություններ, ինչպես նաև պատժի ենթարկել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին դեպքի վայրում գտնվող ոստիկանության բարձրաստիճան հրամանատարական կազմին:

•հեռացնել նրանց համակարգից, այնուհետև գործ հարուցել նրանց վրա և այդ քայլով հաստատել, որ նրանք անօրինական քայլեր կատարելու համար հրաման չեն ստացել ոստիկանապետի կողմից:

Նշված պահանջի կետերը չկատարելու պարագայում ամբողջ պատասխանատվությունը մնում է անձամբ Վովա Գասպարյանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում