Քիչ անց Մոսկվա կինոթատրոնի մոտից կմեկնարկի «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որով նախաձեռնության անդամները պահանջելու են պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ
Այս պահին Աբովյան փողոցում մեծ թվով ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ են հավաքվել:
Հավաքի երթուղին է Մոսկվա կինոթատրոն-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազություն








































