Մադրիդի «Ռեալ»-ի բազմաթիվ երկրպագուների կարծիքով` ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի: Այդ մասին հայտնում է AS-ը:
Երկրպագուները նման պահանջ են ներկայացրել Իկեր Կասիլյասի հրաժեշտի արարողության ժամանակ:
Շրջանառվող լուրերի համաձայն` Պերեսն է ստիպել Կասիլյասին հեռանալ «Ռեալ»-ից` ժամանակի ընթացքում նրա դեմ իրականացնելով մի շարք միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպելով մի շարք երկրպագուների սուլոցները:
Հիշեցնենք` Կասիլյասը «Պորտու» է տեղափոխվել` ստորագրելով 2-ամյա պայմանագիր` այն ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ:









































