Եվրոպական խորհրդի նախագահ Մարտին Շուլցը, մեկնաբանելով այսօր Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը, հայտարարել է, որ դա համաշխարհային անվտանգության ուղղությամբ կատարված լուրջ քայլ է։ Մարտին Շուլցի խոսքերով՝ այժմ անհրաժեշտ է այդ համաձայնագիրը գործի դնել։
«Վիեննայում Իրանի հարցով ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Շնորհավորում ենք «վեցյակին» և Իրանին։ Փոխզիջումը լուրջ քայլ է դեպի համաշխարհային անվտանգություն։ Դա պատմական ձեռքբերում է։ Այժմ առանցքայինը համաձայնագրի գործարկումն է»,- ասել է նա։







































