Անշարժ գույքի առևտրով զբաղվող հայազգի Միրչա Ոսկերչյանը հայց է ներկայացրել Մարկ Ցուկերբերգի դեմ՝ խոստումը չկատարելու պատճառով։ Ոսկերչյանը Facebook-ի հիմնադրին 2.8 մլն դոլար զեղչով տուն է վաճառել՝ հայտնում է Bloomberg-ը:
Զեղչի դիմաց Ցուկերբերգը պետք է գործարարին ներկայացներ Սիլիկոնյան հովտի էլիտային, որպեսզի վերջինս նոր գնորդներ գտնելու հնարավորություն ունենար: Ոսկերչյանի պաշտպանությունը պնդում է, որ Ցուկերբերգի պատճառով խափանվել է այլ պոտենցիալ գնորդի՝ աֆրիկացի արքայազնի հետ գործարքը, որը պատրաստ է եղել տան համար վճարել 4.3 մլն դոլար:
Հաղորդվում է, որ Ցուկերբերգի փաստաբանները մասնավոր դետեկտիվի միջոցով փորձել են համոզվել հայցվորի վարկածում և հիմքեր են գտել՝ կասկածելու պոտենցիալ արքայազն գնորդի գոյության հարցում:









































