Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի չի ստացել Հունաստանից պարտքի փոխհատուցման հերթական տրանշը։ Այս մասին հայտնում է հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Ռայսը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ վճարումը պետք է կատարվեր 456 մլն եվրոյի չափով։
«Մենք այդ մասին տեղեկացրել ենք հիմնադրամի տնօրենների խորհրդին»,- նշել է Ռայսը։ Նրա խոսքով՝ ԱՄՀ-ի առջև Հունաստանի պարտքը ներկա պահին կազմում է մոտ 2 մլրդ եվրո։
«Ինչպես սպասվում է, առաջիկա շաբաթներին տնօրենների խորհուրդը կքննարկի հունական իշխանությունների հայցը՝ հունիսի 30-ից հետո վճարումների ժամկետի երկարացման մասին»,- ասել է նա։




































