ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը գովաբանել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին բարեփոխումների անցկացման համար և նրան խոստացել, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կշարունակեն գործել: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
«Նախագահ Օբաման և փոխնախագահ Բայդենը իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ ԱՄՆ-ը հակված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը՝ մինչև այդ երկիրը ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները՝ Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Օբաման և Բայդենը զերծ են մնացել Ուկրաինայի հասցեին քննադատությունից՝ կապված Մինսկի համաձայնագրերի կատարման հետ: Ընդհակառակը՝ նրանք գովաբանել են Ուկրաինայի կառավարությանը այդ ուղղությամբ կատարած քայլերի համար։
Օբաման և Բայդենը նաև Յացենյուկին հիշեցրել են նոր բարեփոխումների «կարևորության» մասին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներին համապատասխան:








































