Friday, 03 07 2026
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան

Ինչպես է Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ժամանակավորապես ֆռռացրել ամերիկացիներին

Խարդախության մեջ մեղադրվող Վլադ Մանգասարյանի մեղադրանքի ծավալը հնարավոր է առաջիկայում ավելացվի: Վերջերս փոխվել է 2013 թվականին կազմավորված քննչական խմբի ղեկավարը, նոր քննիչ է նշանակվել, ինչի պատճառով գործի քննությունը որոշակիորեն հետաձգվել է: Սակայն Էդմոն Խուդյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ քննչական խմբի նոր ղեկավար Բագրատ Ադամյանն ասել է, որ դեռ 3 ամիս էլ գործը կքննվի, ու Մանգասարյանին առաջադրված մեղադրանքի ծավալը կփոփոխվի, հետո նոր հնարավոր կլինի գործն ուղարկել դատարան:

Հիշեցնենք, որ Վլադիսլավ Մանգասարյանն այն գործարարն է, ում դեմ բողոք էր ներկայացրել ամերիկահայ գործարար, Հայաստանում հսկայական ներդրումներ կատարած, բայց «քցված» Էդմոն Խուդյանը՝ Մանգասարյանին մեղադրելով հանցավոր գործարքներ կատարելու մեջ: «Այս գործը պետք է ժամանակին ավարտել ու դատարան ուղարկել, քանի որ այն չի կարող անվերջ քննվել: Գործը քննվում, գրեթե ավարտվում է, բայց վերջին պահին քննիչ է փոխվում, և նոր քննիչը սկսում է նորից քննել գործը, ու այդպես շարունակ քննիչ փոխելով՝ 4 տարուց ավել է՝ քննվում է գործը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը ակնհայտ միտում է տեսնում քննիչներ փոխելով գործը անվերջ ձգձգելու մեջ:

Էդմոն խուդյանն անձամբ հարյուրավոր նամակներ է գրել դեռևս այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ապա նաև Գևորգ Կոստանյանին, բարձրաձայնել, որ իրեն պատկանող ընկերությունից կատարվել է միլիոնավոր դոլարների թալան, ու տարիներ շարունակ ընթացող գործի նախաքննությունը ոչ մի բան չի պարզում, սակայն ապարդյուն: Ի պատասխան նամակների՝ տրվում են հավաստիացումներ, թե գործի քննությունը շարունակվում է, և ամեն բան կպարզվի: Իսկ այս ամբողջ ժամանակահատվածում Խուդյանին պատկանող գույքը, վիճահարույց շենքը գտնվում են կալանքի տակ և, ըստ էության, որևէ շինարարություն չի կատարվում:

Հոգնելով հայաստանյան իրավապահ համակարգի հետ անիմաստ կռիվ տալուց՝ Էդմոն Խուդյանը անցած տարի դիմել էր ԱՄՆ-ի ներդրումային վեճերի արբիտրաժային դատարան, և ըստ ընթացակարգի՝ 6 ամիս ժամանակ է տրվում կառավարության հետ բանակցությունների համար: Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ անցած տարի Խուդյանի կողմը վարչապետին գրություն էր ուղարկել խնդիրը հաշտությամբ լուծելու առաջարկով: Սակայն 6 ամիս տևած բանակցություններից հետո, եթե արդյունքի չեն հասնում, գործը վարույթ է ընդունվում, և որոշում է կայացվում: Վարչապետին դիմելուց հետո Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ իրենք պատրաստակամ են բանակցելու, մոտ 1 ամիս շարունակվել են բանակցութունները, բայց, փաստաբանի խոսքով, 1 ամիս անց իրենց ներկայացրած պահանջները անպատասխան են մնացել, և ոչ ոք կառավարութունից կապի դուրս չի գալիս:

Հովհաննիսյանի խոսքով՝ կառավարության բանակցութունների դուրս գալու սկզբնական պատրաստակամությունն ըստ էության պայմանավորված էր նրանով, որ այս տարվա մայիս 7-ին ԱՄՆ-ում կնքվեց հայ-ամերիկյան տնտեսական համաձայնագիր՝ կապված ներդրումներ իրականացնելու հետ, ու քանի որ Խուդյանի գործը ներդրումներ իրականացնելու մասով բոլորի ուշադրության կենտրոնում էր, կառավարությունը դրանով փորձել էր ցույց տալ, որ իրենք ակտիվ են և պատրաստակամ են գնալ բանակցութունների: Բայց համաձայնագիրը կնքելուց հետո կառավարությունը դադարել է արձագանքել բանակցութուններին, ինչից հետո, Հովհաննիսյանի խոսքով, եթե մինչև օգոստոսի կես վերջնական որևէ արձագանք չեղավ կառավարության կողմից, ապա իրենք արդեն իսկ կփաստեն, որ կառավարությունը չի ցանկանում բանակցել, համագործակցել, և իրենք արդեն կփորձեն հարցի լուծումը ստանալ արբիտրաժային կարգով ԱՄՆ-ի ներդրումային վեճերի լուծման կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում