Հարվածներ են հասցվել իրաքյան Էլ-Հաբանիա, Հիթ, Մահմուր, Սինջար և Թալ-Աֆար քաղաքների շրջաններին: Ամերիկյան զինվորականները հայտարարում են, որ արդյունքում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի տասնյակ դիրքեր:
Նախորդ օրերին 48 օդային հարված է հասցվել Սիրիայի և Իրաքի տարածքներին, որոնցից 39-ը՝ Իրաքին, տեղեկացնում է ria.ru-ն:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել էր օդային հարվածների քանակի աճի մասին:
ԱՄՆ-ն 2014թ. սկսած օդային հարվածներ է հասցնում Սիրիային և Իրաքին՝ նպատակ ունենալով ոչնչացնել ԴԱԻՇ-ը: Սիրիայում գործողությունները կատարվում են առանց սիրիական իշխանության հետ համաձայնեցնելու:









































