«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը համալրել է Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։ Այս մասին տեղեկացնում է մանկունիական ակումբի պաշտոնական կայքը։
Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Շվայնշտայգերի տարեկան աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո։
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միակ ակումբն էր, հանուն որի կարող էի հեռանալ «Բավարիա»-ից։
Հիանալի է, որ նորից հնարավորություն եմ ստացել աշխատել Լուի վան Գալի հետ»,- կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը։







































