Մեքսիկայի բնակչուհին մեկ օր անցկացրել է ճաղերի հետևում այն բանից հետո, երբ հրաժարվել է արդուկել ամուսնու վերնաշապիկը։ Այս մասին հայտնում է Mignews-ը։
Կնոջ ամուսինը գանգատվել էր ոստիկանությանը, որից հետո նրան տեղափոխել են բաժանմունք։ Նրան մեղադրել են կենցաղային պարտականություններն անտեսելու մեջ՝ 31 դոլարի չափով տուգանք վճարելու պահանջով։ Եվ քանի որ կնոջ մոտ գումար չի եղել, նրան 12 ժամով կալանավորել են։
Մեքսիկուհին իր քայլը բացատրել է նրանով, որ կասկածել է ամուսնուն սիրուհու հետ հանդիպման գնալու մեջ։
Չի հաղորդվում, թե արդյոք հաջողվե՞ց ամուսիններին այս կոնֆլիկտից հետո հաշտվել։









































