MigNews-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի ներքին գործերի նախարար Բաբուլալ Գորը սպիրտային ըմպելիքների կիրառումը որակել է որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը։
85-ամյա հնդիկ չինովնիկը, պատասխանելով սպիրտային խմիչքների վաճառքի ժամը մինչև 23:30-ը ավելացնելու մասին, հայտարարել է. «Ալկոհոլը հանցագործության պատճառ չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մարդը չափազանց շատ է խմում, կորցնում է ինքնատիրապետումը և դառնում է հանցագործության զոհ»։
Նա ընդգծել է, որ այսօր ալկոհոլի օգտագործումը կարելի է որակել որպես «կարգավիճակային» սովորույթ։







































