«Պորտու»-ի նախագահ Ժորժե Նունու Պինտու Դա Կոշտան մեկնաբանել է «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի` պորտուգալական ակումբ տեղափոխությունը:
«Մենք շատ ուրախ ենք Կասիլյասի տեղափոխության համար: Նա ոչ միայն բարձրակարգ դարպասապահ է, այլ նաև իսպանական ֆուտբոլի խորհրդանիշն է: Իկերն այն ֆուտբոլիստներից է, ովքեր անհրաժեշտ են Պորտուգալիայի առաջնությանը»,- EFE-ը մեջբերում է ակումբի նախագահի խոսքերը:
Հիշեցնենք` Կասիլյասը «Պորտու»-ի հետ «2+1» համակարգով պայմանագիր է ստորագրել:







































