Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ը կայցելի Վրաստան և Հայաստան։ Այս մասին հայտնել է նրա մամլո ծառայությունը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանում կլինի հուլիսի 14-15-ին, իսկ Հայաստանում՝ հուլիսի 16-ին։ Հայաստանն ու Վրաստանը ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներ են, ինչն ուղղված է ընկերակցության հետ քաղաքական մերձեցմանն ու տնտեսական ասոցացմանը, բայց ոչ՝ անդամակցությանը։







































