«Մանչեսթեր Սիթի»-ն ձեռք կբերի «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի իրավունքները: Ֆուտբոլիստի տեղափոխության մանրամասները կհամաձայնեցվեն առաջիկա օրերին:
Ստերլինգն իր ներկայիս ակումբի հետ չի մեկնել նախամրցաշրջանային շրջագայության: Նա մնացել է Անգլիայում և պատրաստվում է պայմանագիր ստորագրել «քաղաքայիններ»-ի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
«Մանչեսթեր Սիթի»-ն 50 մլն ֆունտ կվճարի Ստերլինգի տրանսֆերի դիմաց, որից շուրջ 10 մլն-ը կմնա ՔՓՌ-ին, որը «Լիվերպուլ»-ի հետ հրաժարգնի վերաբերյալ պայմանավորվածություն ունի ֆուտբոլիստի` այլ ակումբ տեղափոխության դեպքում:






































