Սկսվել է արձակուրդների շրջանը: Գեղեցիկ արևայրուքը պահպանելու համար հարկավոր է հետևել որոշ կանոնների, հայտնում է healthinfo.ua-ը:
1. Արձակուրդից մեկշաբաթ առաջ սկսեք օգտագործել մարմնի սկրաբ: Արևային լոգանք ընդունելուց առաջ անհրաժեշտ է մաշկի մահացած բջիջները հեռացնել, այլապես արևայրուքը հավասարաչափ չի լինի:
2. Կարևոր է օրգանիզմը հարստացնել А և Е վիտամիններով: Դրանք կարելի է ընդունել առանձին-առանձի կամ ընդհանուր: Վիտամին А-ն ապահովում է շոկոլադային արևայրուք, իսկ վիտամին Е-ն խոնավացնում է մաշկը:
3. Գազարը օգտակար է արևայրուքի համար: Օգտագործեք գազարի հյութը սերուցքի հետ միասին:
4. Արագ արևայրուքի համար հարկավոր է անընդհատ շարժման մեջ լինել: Խաղացեք ու վազեք արևի տակ և կունենաք հավասարաչափ գեղեցիկ արևայրուք:
5. Կարևոր է ճիշտ ընտրել ժամերը` առավոտյան 11-12-ը և ժամը 16-ից հետո: Օգտագործեք արևապաշտպան քսուք: Հիշեք,որ արևայրուքը առաջին հերթին մաշկի այրվածք է:
6. Արագ արևայրուքի համար օգտագործե հատուկ միջոցներ բրոնզերով: Դրանք խթանում են մելանինի արտադրումը:
7. Մի մոռացեք ջրի մասին` խմեք օրական 2 լիտր: Կարող եք այն ավելացնել ևս մեկ լիտրով, և կունենաք գեղեցիկ ո խոնավ մաշկ:
8. Քնից առաջ օգտագործեք սնուցող քսուք: Մաշկը պետք է վերականգնվի արևային վաննաներից հետո:









































