«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ «Յուվենթուս»-ը պետք է վաճառի թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Ես կվաճառեի Պոգբային: Ճիշտ է, ես ժամանակին նրան բաց եմ թողել անվճար, բայց լինեի ես «Յուվենթուս»-ի փոխարեն, կվաճառեի նրան հենց հիմա»,- լեգենդար մարզչի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:
Պոգբան 2009 թվականին տեղափոխվել էր Ֆերգյուսոնի գլխավորած «Յունայթեդ»: Երեք տարի հետո նրա պայմանագիրն ավարտվեց ու նա հայտնվեց «Յուվենթուս»-ում: Հետագայում Պոգբան դժգոհել էր Ֆերգյուսոնից, որը նրան խոստացել էր խաղային պրակտիկա, բայց դա տեղի չէր ունեցել:









































