«Ուիմբլդոն-2015»-ի տղամարդկանց մենապայքարի եզրափակչում մրցում էին աշխարհի առաջն ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրան հաջորդող Ռոջեր Ֆեդերերը:
Առաջին սեթում հաղթեց սերբ թենիսիստը՝ 7:6 (7:1): Երկրորդ սեթում նույնպես գրանցվեց 7:6 հաշիվը, բայց այս անգամ առավելությունը շվեյցարացու կողմն էր: Թայ-բրեյքում Ռոջերը հաղթեց 12:10 հաշվով, ինչը ռեկորդային է վերջին 15 տարիների ընթացքում: Վերջին անգամ մրցաշարում այսպիսի արդյունք գրանցվել էր 2000 թվականին: Պատրիկ Ռաֆտերը թայ-բրեյքում հաղթել էր Պիտ Սամպրասին նույն հաշվով:
Երրորդ սեթում հաշիվը 3:2 է՝ հօգուտ Նովակի: Հանդիպումն ընդհատվել է անձրևի պատճառով:





































