Monday, 06 07 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին

Կինոյի տղան. Քըրք Քըրքորյանը և Հոլիվուդը

 Քըրքորյանի մահվան բոթին բառացիորեն մեկ օր առաջ նախորդել էր նրա մեծ կինոձեռնարկումի մասին նոր, թարմացված տեղեկությունը :

«Խոստում» (Promise) վերնագրով ֆիլմը խոստանում է դառնալ Քըքորյանի թերևս ամենամեծ կինոխիզախումը : Ամենավերջին տեղեկությամբ` Քըրքորյանը անգամ սեփական մահից հետո կյանքի է կոչելու այս ֆիլմը : Դավիթ Պ. Վարդազարյանի այս անդրադարձը մի փորձ է ամփոփ ներկայացնելու Քըրքորյան – կինո առնչությունների ամենաուշագրավ դրվագները: Ի՞նչ է տվել կինոն Քըրքորյանին, և նա ինչ է տվել կինոյին:

Եվ այսպես, այս օրերին Քըրքորյանի մահվան բերումով միջազգային ԶԼՄ-ները, ներկայացնելով նրա անցած ուղին, արձանագրում են, որ չքավոր հայ ներգաղթյալների որդին` 16 տարեկանում դպրոցից դուրս մնացած Գրիգորը` բռնցքամարտում «աջով խփող Քըրքորյան» մականունով հայտնի Քըրքը, ի վերջո պետք է դառնար ամերիկյան բիզնեսի «տոկուն ծանրքաշային», լասվեգասյան խաղատների մագնատ, հոլիվուդյան կայսրության տեր:

Տասնամյակների բիզնես կարիերայի ընթացքում Քըրքորյանը հանդես է եկել որպես խաղատների` լասվեգասյան խաղատների առաջամարտիկ – գործարար, կինոարտադրության ոլորտի մագնատ, ավիաուղիների տեր, մեքենաշինության ոլորտի, անշարժ գույքի ոլորտի ներդրող և այլն: Անցած ամիս Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 4,2 մլրդ դոլար, 2008-ին Քըրքորյանը «գնահատվել էր» 16 մլրդ:

Քըրքորյան – կինո առնչություններն առավել հայտնի են մեկ-երկու փաստով: Այդ թվում` նրանով, որ Քըրքորյանին է պատկանել հեղինակավոր Metro Goldwyn Mayer (MGM) կինոստուդիան: Եվ մի միֆով, որ նա հերթ է կանգնել գնել անգամ իր ստուդիայի արտադրության ֆիլմի պրեմիերայի տոմսը:

Իրականում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Indie Wire-ի գնահատմամբ` Քըրքրոյանն «այն մարդն է, որ սպանել է MGM-ը»` ամերիկյան կինոարդյունաբերության խորհրդանիշներից մեկը: Ըստ այս աղբյուրի՝ կինոբիզնեսում Քըրքորյանի ռազմավարության հիմքում ընկած էր «բաց արդյունահանման» սկզբունքը, որով առաջնորդելով` նա քայքայել է կինոստուդիաները և ի վերջո վաճառելդրանք նրանց, ովքեր ամենից բարձր գին են վճարել:

Իսկ Variety-ի գնահատմամբ` Քըրքորյանն առհասարակ մեծ-մեծ «խաղադրույքներով» էր խաղում, նա փոխել է ժամանցի ասպարեզը, իսկ նրա անունը «մեկընդմիշտ կապված կլինի MGM-ի պատմության ու հաջողության հետ»:

Քըրքորյանը կինոյի ասպարեզ մուտք գործեց 1969-ին, երբ գնեց Metro Goldwyn Mayer-ը, ինչը Հոլիվուդում շատերի համար անակնկալ էր: Երբ դրսից եկած մարդը` ի դեմս Քըրքրոյանի, գնեց MGM-ը, նրան վերաբերվեցին որպես «դարպասի մոտ հայտնված բարբարոսի»: Շատերը նաև հարցականի տակ էին դնում Քըրքորյանի ողջամտությունը` նման «փող արնահոսող» կինոստուդիա ձեռք բերելու համար: Բանն այն է, որ այն ժամանակ, երբ Քըրքորյանը գնեց MGM-ը, ապա` United Artists-ը  (UA), դրանք այլևս խոշոր ստուդիաներ չէին, ավելին` պարտքերի տակ էին և փորձում էին մի քանի դոլար ավելի կորզել իրենց կինոդարաններից: MGM-ի լեգենդար ղեկավար Լուիս Բ Մայերի մահից ընդամենը տարիներ անց, երբ Քըրքորյանը ձեռք բերեց դա, երբեմնի հայտնի կինոընկերությունը մեկը մյուսի հետևից ձախողված ֆիլմեր էր շուկա հանում: Բացառություն է 1965-ին արտադրված «Դոկտոր Ժիվագոն»:

Այդ վիճակում MGM-ը ղեկավարելու համար Քըրքորյանը աշխատանքի վերցրեց, Hollywood Reporter-ի բնորոշմամբ, Հոլիվուդում ամենաատելի մարդուն` CBS հեռուստաալիքի նախկին գործադիր ղեկավար Ջեյմս Թ. Օբրիին, որին անվանում էին «ժպտացող կոբրա»: Օբրիի ընտրության հարցում Քըրքորյանին խորհուրդ էր տվել Հոլիվուդի ամենահայտնի «գորշ կարդինալներից» մեկը` Գրեգ Բաուցերը:

Քըրքորյանը ցանկանում էր իր ստուդիայում ունենալ մի ղեկավար անձի, որը կբարձրացներ ընկերության արժեքը: «Ժպտացող կոբրան» դա արեց փայլուն, դաժանաբար և մի քիչ էլ ողբերգականորեն:

Օբրին սահմանեց, որ MGM-ը 2 մլն դոլարից թանկ ֆիլմ չի նկարահանելու այդ շրջանում: Հետո անցավ ստուդիայի կադրերին և մնացած եղած-չեղածին:

MGM-ը Քըրքորյանին էր անցել 35 մլն դոլար կորուստներով, 80 մլն դոլար պարտքով, սպասվում էր ևս 75 մլն-ի կորուստ վարձույթում ստուդիայի ֆիլմերի ձախողման հետևանքով: Այս պայմաններում Քըրքը Օբրիին հանձնարարում է ծախսերը կրճատել: Կտրուկ քայլերն անխուսափելի էին ընկերությունը «ջրի երեսին» պահելու համար: Օբրին էլ չվարանեց. նա 350 հոգու կրճատեց` MGM-ի աշխատակիցների գրեթե կեսին, նաև 12 կինոնախագիծ չեղարկեց:

Իրականում Քըրքորյանը Օբրիին պատվիրել էր վաճառել ամեն ինչ, բացի ստուդիայի կինոդարանից: Այս առուծախում չխնայվեց նաև ստուդիայի արխիվը, ինչն առանձնապես բարկացրեց Հոլիվուդին: Ինչպես MGM-ից, այնպես էլ Քըրքորյանի մյուս կինոստուդիայից` United Artists-ից (Քըրքորյանի այլ կինոձեռնարկումները` մանրամասն ստորև` աղյուսակով)` կինոարտադրող և կինոդիստրիբյուտորական նախկին խոշոր ընկերություններից մնացել էին միայն իրենց կինոդարանները և անշարժ գույքը: Քըրքորյանը հիմնականում կենտրոնացած էր այդ կինոդարանները լիցենզավորման միջոցով հեռուստաընկերություններին տրամադրելու ու կապիտալիզացիա ապահովելու և վիդեոների ու DVD-ների դիստրիբյուցիայի վրա:

Ի դեպ, MGM-ի կինոդարանը պարունակում էր 4100 անուն ֆիլմ, այդ թվում` լեգենդար «Քամուց քշվածները»:

UA-ի կինոդարանում էր Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի ֆրանչայզինգի իրավունքը: Հետաքրքրական է, որ ամերիկյան մամուլում Քըրքորյանին անվանում են նաև բիզնես հսկա, որն իր ազդեցությունն է ունեցել Բոնդիանայի ֆիլմաշարի վրա:

Հետագայում MGM-ի առուծախը պիտի անվանեին «ջրբաժան գիտնականների և աճուրդային բիզնեսի համար»: Օբրին վաճառեց MGM-ի այնպիսի բացառիկ ու պատմական նմուշներ, ինչպիսիք են Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը 1950-ի «Հարսնացուի հայրը» ֆիլմից, Ջոնի Վայսմյուլերի կոնքակապը «Տարզան» ֆիլմից և Ջուդի Գարլենդի կարմիր կոշիկները 1939-ի պաշտամունքային «Օզերի երկրի կախարդը» ֆիլմից (վերջինս` 15.000 ԱՄՆ դոլարով):

Իսկ երբ աճուրդն ավարտվեց, The New York Times-ն արձանագրեց, որ MGM ստուդիայից բեռնատարներով կոստյումների էսքիզներ, լուսանկարներ և այլ արժեքավոր իրեր են տեղափոխվում Լաս Վեգասի M-G-M Grand Hotel, որը Լաս Վեգասի առաջին մեգա-հանգստավայրն էր: Այնտեղ դրանք պետք է օգտագործվեին կա′մ որպես հյուրանոցի դիզայնի տարր, կա′մ վաճառվեին հուշանվերների խանութներում: Մասնագետները դա ողբերգություն համարեցին, նշվեց, որ ի տարբերություն MGM-ի, մյուս ստուդիաները գոնե պահպանում ու փայփայում են իրենց նման ժառանգությունը:

Ամերիկյան մամուլի գնահատմամբ` Օբրիին հաջողվել է իր գործունեության ընթացքում կրճատել MGM-ի կորուստները, ինչպես և ստուդիայի հեղինակությունը: Սակայն 3-ամյա աշխատանքից հետո նրանից էլ ազատվեցին, ինչպես աճուրդի հանված ինչ-որ իրից: Եկամուտները չավելանալու պայմաններում Քըրքորյանն աշխատանքից ազատեց նրան` նույնիսկ առանց տեղեկացնելու կամ ռոճիկ վճարելու:

Հոլիվուդից այլ առավել հայտնի անձանց հետ Քըրքորյանի կապերը շատ ավելի բարեհաջող էին զարգանում: Իրականում Քըրքը Լաս Վեգաս էր տարել ոչ միայն MGM-ի արժեքավոր իրերը, այլև, կարելի է ասել, Հոլիվուդի` կինոարտադրության մայրաքաղաքի ամենապահանջված դեմքերին: Այսօր է, որ Լաս Վեգասը հնարավոր չէ պատկերացնել առանց երաժշտության գերաստղերի շոուների: Իրականում այդ ավանդույթի սկիզբը դրել է Քըրքորյանը: Իր կապերն օգտագործելով, ժամանակին նա Լաս Վեգաս տարավ Ֆրենկ Սինատրային, Էլվիս Փրեսլիին, Բարբրա Սթրեյզանդին և այլոց:

Ի դեպ, օրերս Բարբրա Սթրեյզանդը սոցցանցերում գրառում արեց Քըրքորյանի մասին:

Քըրքորյանի շատ մտերիմներ նրա մահից հետո հիշել են, թե ինչպես է նա երազել անձամբ դերասաններին ընտրել որևէ կինոնախագծի համար, ինչպես էր սիրում հաճախ ֆիլմեր դիտել Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում, իսկ նրա սիրած ֆիլմը «Կասաբլանկան» էր`ամերիկյան կինոյի պաշտամունքային գլուխգործոցը և կինոյի պատմության թերևս լավագույն ֆիլմը ամենատարբեր հեղինակավոր վարկանիշներով…

Քըրքորյանի անվան հետ կապվող լավագույն ֆիլմը, ըստ ամենաթարմ տեղեկությունների, դառնալու է Հայոց ցեղասպանության մասին աստղային դերասանների մասնակցությամբ «Խոստումը», որը փաստորեն կյանքի է կոչելու հետմահու (հիպերլինք`):

Այս խորապատկերում, ի դեպ, ամենահետաքրքրականն այն է, որ MGM-ում դեռ անցած դարի 30-ականներից ծրագրում էին Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր նկարահանել: Սակայն թուրքերի դիվանագիտական ջանքերի հետևանքով այդ ծրագրերն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Թերևս խորհրդանշական է, որ ցեղասպանության թեմայով ամերիկյան կինոնախագծի իրագործումը կապվելու է MGM-ի ամենահայտնի տիրոջ` Քըրքորյանի անվան հետ:

 

Ամբողջությամբ՝ kinoashkharh.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում