Մինչ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Աֆղանստանում կրճատում են իրենց զորքերի քանակը, երկրի կառավարությունը պատմական հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ գրում է RT-ն: Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև բանակցությունները գնահատվում են որպես լուրջ քայլ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին այդ նպատակին հասնելը համարել է իր գլխավոր առաջնահերթությունը:
«Այսօր ահաբեկչությունը համակարգ է: Բարոյական իմաստով այն շեղում է, իսկ սոցիոլոգիական իմաստով՝ համակարգային երևույթ: Մի կողմից՝ սիրիական պետության կործանումը և մյուս կողմից՝ իրաքյան ղեկավարության ոչ կոմպետենտությունը: Նրանց տարաձայնությունները և նպատակաուղղված գործողությունների բացակայությունը նպաստել են իրադարձությունների նման զարգացմանը: Այժմ նույնը կատարվում է Եմենում, Լիբիայում և այլ երկրներում: Ավելի շատ մարդիկ են ենթարկվում հալածանքների, ինչը կատարյալ իրավիճակ է ցանցային կառույցների աճի համար: «Թալիբան» շարժումը ձևավորվել է ներքին հակամարտության ֆոնին, ապա կապեր ձեռք բերել «Ալ-Քաիդա»-ի հետ, որն այդ ժամանակ շատ փոքր կազմակերպություն էր»,- ասել է Աշրաֆ Գանին:










































