Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն ակնարկել է, որ ընթացիկ ամռանն ակումբը կբավարարվի Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերի վաճառքով և այլ ֆուտբոլիստների իրավունքներ չի վաճառի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Մյունխենյան ակումբի տնօրենը, հավանաբար, նկատի ուներ հարձակվող Տոմաս Մյուլերին, ում ծառայություններով նույնպես հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Կարող եք հանգիստ լինել: Այլևս թույլ չենք տա, որ որևէ ֆուտբոլիստ «Յունայթեդ» տեղափոխվի»,- Goal. com-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:








































